Հինգշաբթի օրն ԱՄՆ-ի իշխանությունները Մեքսիկային են վերադարձրել ավելի քան 4 000 հնագիտական գտածո, որոնք ավելի վաղ գողացվել էին լատինամերիկյան երկրի տարածքից, հայտնել է Մեքսիկայի արտգործնախարարությունը:
Մեծ պատմական արժեք ունեցող այդ իրերը առգրավվել են ամերիկյան օրինապահ մարմինների կողմից` Մեքսիկայի հետ սահմանին գտնվող Կալիֆոռնիա, Արիզոնա, Նյու Մեքսիկո և Տեխաս նահանգներում տարբեր օպերացիաների արդյունքում:
Վերադարձված իրեի թվում են` հին զենքեր, նախակոլումբոսյան շրջանի տարբեր անոթներ և մինչիսպանական իրեր:
Գիտնականների կարծիքով“ այդ իրերի մի մասը կարող է լինել ավելի քան 2 000 տարեկան, ընդ որում` դրանցից որոշները նախկինում չեն ուսումնասիրվել:









































