«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ուշադրություն է հրավիրել վարչապետ Տիգրան Սարգսյանի` նախօրեին արած հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանն իրենց քարտ-բլանշ է տվել` գնումների ոլորտում չարաշահումների դեմ պայքարելու համար: «Ի՞նչ է նշանակում Ս. Սարգսյանը պետք է քարտ-բլանշ տա նման հարցերը լուծելու համար: Բոլորը սպասեն, որ նախագահն ասի` եկել է պահը, սկսե՛ք այդ գործերով զբաղվել, ծիծաղելի է: Վարչապետը եթե «քարտ-բլանշ» արտահայտությունն է օգտագործում, նշանակում է` մինչև հիմա այդ «քարտ-բլանշը» չկար, այդպես նա մեղադրանք է ներկայացնում նաև նախագահին»,- ասել է Արմեն Ռուստամյանը:









































