Լոնդոնից սկսել է հեռարձակվել իրանական ընդդիմադիր հեռուստաալիքը: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է բրիտանական Sky News հեռուստաալիքը:
Նոր հեռուստաալիքը թողարկվելու է Eutelsat արբանյակով և ինտերնետային կայքերից մեկով:
Իրանական հեռուստաալիքի ղեկավարության նպատակն է նպաստել Իրանում իշխող վարչակարգի փոփոխմանը: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես «Ռահա-TV»-ին կարող է հասնել այդ նպատակին, եթե Իրանում արգելափակված է դրա հեռարձակումը, դրա հիմնադիրը պատասխանել է, որ հեռուստաալիքը, այնուամենայնիվ, կունենա մեծ ազդեցություն:
«Նրանք չեն կարող միշտ ամեն ինչ արգելափակել: Մարդիկ կկարողանան տեսնել մեր հաղորդումները»,-ասել է նա:










































