Հոկտեմբերի 23-ին Apple-ը ներկայացրել է չորրորդ սերնդի iPad-ը, iPad mini-ն, 13 դյույմանոց MacBook Pro-ն և iMac-ի 21,5 և 27-դյույմանոց մոդելները: Apple-ը սարքերի արտադրությունը վստահել է LG Display հարավկորեական ընկերությանը:
Ներկայումս LG Display-ը պանելներ է թողարկում Google-ի, LG-ի, Sony-ի, Amazon-ի, HP-ի, Dell-ի և այլ խոշոր ընկերությունների համար, ինչն ընկերությանն այդ շուկայում առաջատար լինելու հնարավորություն է տալիս:
Մի քանի օր առաջ հաղորդվել է, որ Samsung-ն Apple-ի հետ չի համագործակցի բջջային սարքավորումների համար պանելների արտադրության հարցում: Իբր Apple-ը չափազանց մեծ զեղչ է պահանջել, իսկ կորեական ընկերությանն արտադրությունը քիչ շահույթ կբերի: Ավելի ուշ այս տեղեկությունները մասամբ հերքվել են:









































