Հայտնի մոդել Նաոմի Քեմբլը շուտով կդառնա ռեալիթի-շոուի աստղ: Նա պատրաստում է իր հաղորդաշարը մոդելային բիզնեսի մասին, որը ստանալու է The Face անվանումը:
Նաոմին փնտրելու է նոր դեմքեր՝ fashion-արդյունաբերության համար: Նրա հետ կամ ավելի ճիշտ՝ նրա դեմ հանդես կգան Կարոլինա Կուրկովան և Կոկո Ռոշան: Նրանցից յուրաքանչյուրը կստեղծի իր թիմը, որի անդամները պետք է հաղթահարեն կատարելության հասնելու դժվարին ճանապարհը:










































