Russia Today-ին տված հարցազրույցի ժամանակ Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը հայտարարել է, որ հետագայում օս ժողովուրդը պետք է վերամիավորվի Ռուսաստանի կազմում. «Օս ժողովուրդը բաժանված է: Ստացվել է մեր ժողովրդի արհեստական բաժանում՝ Հյուսիսային ու Հարավային Օսիա:
Այսօր մենք անկախ պետություն ենք: Սակայն վերամիավորման գաղափարը մշտապես ապրել է մեզանից յուրաքանչյուրի մեջ, և ես կարծում եմ, որ այդ գաղափարը պետք է ստանա իր զարգացումը: Դա մեկ օրվա գործ չէ, սակայն հեռանկարում օս ժողովրդի պահպանման համար անհրաժեշտ է, որ նա լինի միավորված: Դա կլինի Ռուսաստանի կազմում։
Դժվար է ասել, թե դա երբ տեղի կունենա: Այստեղ հիմնական դերը խաղալու է ժողովրդի ցանկությունն ու կամարտահայտությունը: Եթե Վրաստանում գտնվեն այնպիսի դրական ուժեր, որոնք կօգնեն կարգավորել բարիդրացիական հարաբերությունները, ապա ես կարծում եմ, որ դա վատ չէ: Ամեն դեպքում Վրաստանը պետք է շատ բան հաղթահարի»:









































