«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին խոսել է թիմի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի վնասվածքից հետո վերականգնման մասին:
«Ինձ դուր է գալիս այն ցանկությունը և համառությունը, որը Սնեյդերը դրսևորում է անհատական մարզումների ժամանակ: Նա ցանկանում է հնարավորինս շուտ կազմ վերադառնալ:
Սակայն մենք չենք շտապի. Սնեյդերը խաղադաշտ կվերադառնա այն ժամանակ, երբ լիովին պատրաստ կլինի»,- Ստրամաչոնիին մեջբերում է Goal.com-ը:








































