Երգչուհի Մադոննան և նրա ներկայացուցիչները չեն ներկայացել Պետերբուրգի շրջանային դատարանի դատական նիստին: «Ռոսբալտ»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է դատարանի ներկայացուցիը դատական նիստը սկսելուց անմիջապես հետո:
Այսօրվա դատական նիստին ներկա էին 8 մարդ, որոնք հայց են ներկայացրել Մադոննայի դեմ, ինչպես նաև պատասխանող կողմի 4 ներկայացուցիչ, որոնցից 2-ը ներկայացնում են մարզահամերգային համալիրը, 2-ը՝ PMI կորպորացիան:
Ամենայն հավանականությամբ, գործի քննությունը կհետաձգվի, քանի որ հայցվորները պատրաստվում են հստակեցնել իրենց պահանջները:
Պետերբուրգում Ռուսաստանի քաղաքացիների արհիմությունների ներկայացուցիչ Դարյա Դեդովան հստակեցրել է, որ 333 մլն ռուբլի է պահանջվում երգչուհուց, ինչը պատահական չէ: Ակտիվիստուհու խոսքով՝ Մադոննան պետք է ենթարկվեր իրենց երկրի օրենքներին
Ավելի վաղ դատարանը ծանուցագիր էր ներկայացրել Մադոննային՝ պահանջելով ներկայանալ դատաքննությանը:
Պատասխանող կողմեր են նշված նաև երկու ընկերություններ, որոնք ներառված են PMI կորպորացիայի մեջ
Մադոննայի դեմ 333 մլն ռուբլու հայց է ներկայացված, ով իրեն, ըստ հայցվորների, թույլ է տվել հակաօրինական գործողություններ օգոստոսի 9-ին կայացած համերգի ժամանակ: Ըստ ակտիվիստների՝ համերգի ժամանակ Մադոննան բացահայտ քարոզել է միասեռականություն ու ծաղրել քրիստոնեական խորհրդանիշները:










































