Հոկտեմբերի 25-ին ԼՂ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Շվեյցարիայից ժամանած մի խումբ պատգամավորների և գործարարների:
Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Շվեյցարիա հարաբերությունների զարգացման և ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Ինչպես նշել է Բակո Սահակյանը, Շվեյցարիայի հետ կապերի ամրապնդումն Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական կարևոր խնդիրներից մեկն է, և այս ոլորտում արդեն իսկ նկատվում է շոշափելի տեղաշարժ:
ԼՂՀ նախագահն անդրադարձել է նաև Սփյուռքի դերակատարությանը՝ նրան համարելով տարբեր երկրների հետ համագործակցության զարգացման կարևոր գործոններից մեկը:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, բարերար Լևոն Հայրապետյանը, պաշտոնատար այլ անձինք:








































