Չինական ոստիկանությունը պարգևավճար է սահմանել իրենց այրել պատրաստվող տիբեթցիների մասին տեղեկություններ հաղորդողներին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Տեղեկություն տրամադրողներին առաջարկվում է 7,7 հազար դոլարին համարժեք գումար:
Հավանական ինքնասպանների վերաբերյալ տեղեկությունների համար պարգևավճարի մասին հայտարարել է Հանսու նահանգի ոստիկանությունը: Հաղորդագրության մեջ նշվել է, որ ինքնահրկիզումը մարդու կյանքի հանդեպ իրավունքի խախտում է, լրջորեն վնասում հասարակության կայունությունը և բացասաբար անդրադառնում մարդկանց առօրյայի վրա:
Համաձայն ոստիկանության հայտարարության՝ այս ակցիաները տիբեթցիների հոգևոր առաջնորդ Դալայ-Լամայի կողմնակիցների քաղաքական դավադրությունն է, որոնք ձգտում են խախտել Չինաստանի միասնականությունը:









































