Արտակարգ իրավիճակների նախարարությունը Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի ունեցած փլուզման պատճառները կճշտի փորձագիտական եզրակացությունից հետո: Նախարարությունից «Առաջին լրատվական»-ին ասացին, որ դեռևս վաղ է խոսել փլուզման պատճառների մասին:
«Այս պահին դեպքի վայրում է նաև արտակարգ իրավիճակների նախարարը: Դեպքի վայրից վերադառնալուց հետո նոր տեղեկատվություն կտրամադրվի»,- ասացին նախարարության լրատվական ծառայությունից:
Ոստիկանությունից հստակ չպատասխանեցին՝ դեպքի առնչությամբ քրեական գործ հարուցվելո՞ւ է արդյոք և պարզվել է, թե ո՞վ է շենքի սեփականատերը:
«Դեռ օպերատիվ-քննչական խումբն աշխատում է դեպքի վայրում, վաղ է ասել»,- փոխանցեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:








































