Ադրբեջանական 1news.az գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի միջև առաջիկա հանդիպումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին` Փարիզում.
«Բանակցությունները չունեն այլընտրանք: Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը: Տվյալ հանդիպման նախաձեռնողը ոչ միայն Ֆրանսիան է, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրները:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպումը համաձայնեցված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ: Եվ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, նույնպես ակտիվորեն մասնակցել է առաջիկա հանդիպման կազմակերպմանը»:








































