Կալիֆոռնիայի Էնսինիտաս քաղաքում դպրոցականների ծնողները սպառնում են դատի տալ ուսումնական հաստատությանը յոգայի պարապմունքի պատճառով, որոնք պարտադիր են դարձել աշակերտների համար:
Ծնողների փաստաբան Դինա Բրոյլզի խոսքով՝ իր հաճախորդները «խորապես անհանգստացած են, որ Էնիսինիտասի դպրոցը գումարներն օգտագործում է հավատի, կրոնական համակարգի քարոզման ու կիրառման վրա, ինչպիսին է աշանտա-յոգան ու հինդուիզմը»:
Նա ընդգծել է, որ նման դասերը ուղղակի խախտում ե ԱՄՆ Սահմանադրությունը: Փաստաբանը հայտարարել է, որ եթե դպրոցում յոգայի դասերը չդադարեն, հայցն անմիջապես կհայտնվի դատարանում, տեղեկացնում է UPI-ն:
Յոգայի դասերն սկսվել են սեպտեմբերից: Պարապմունքները տեղի են ունենում շաբաթական երկու անգամ, 30 րոպե տևողությամբ:
Հայտնի է, որ պարապմունքների համար տրամադրվել է 53 դոլարի չափով դրամաշնորհ: Գումարը տրամադրել է Jois Foundation կազմակերպությունը, որը զբաղվում է յոգայի տարածմամբ ամբողջ աշխարհում:








































