Վերջերս լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին հովանավորում են Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և գործարար Բարսեղ Բեգլարյանը: Պատգամավորն «Առաջին լրատվական»–ի հետ զրույցում, անդրադառնալով իր մասին պտտվող տեղեկություններին, ասաց. «Ընտրություններից հետո իմ դեմ սկսվել է շատ լուրջ սև PR ծավալվել, որը կազմակերպված է կոնկրետ մի մարդու կողմից»:
Վերջինս, ըստ Է. Մարուքյանի, իրեն անհայտ մեկն է, որը, սակայն, «հոգեթերապևտի կարիք ունի», քանի որ զբաղված է իր համար նոր հովանավորներ գտնելով։
Պատգամավորը կես–կատակ կես–լուրջ նշեց, որ ինքը գոհ է այն հանգամանքից, որ «ինչ–որ մեկն անվճար իր PR-ով է զբաղված»։
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի






































