Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր մուսուլմանները նշում են զոհաբերության տոնը՝ Կուրբան-Բայրամը: Այս կապակցությամբ Թուրքիայում ձեռնարկվել են անվտանգության խիստ միջոցառումներ:
Բացի այդ, այս տոնի ժամանակ Թուրքիայում ավանդաբար ծանրաբեռնված են աշխատում հիվանդանոցները: Այս տարվա հոկտեմբերի 25-ը բացառություն չի կազմել, և այսօր էլ հիվանդանոցներում սկսվել է անփորձ մսագործների ներհոսքը, որոնք իրենց կենդանիներին մորթելիս վնասել են իրենց` հիմնականում վերջույթները:
Թուրքական մամուլն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ չնայած նախապես արված զգուշացմանը՝ մի շարք վայրերում կենդանիների մորթն իրականացվել է փողոցներում՝ երեխաների ներկայությամբ:





































