Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` օրերս 267 համարի երթուղու «ճակատագիրը» քննարկվելու է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ: Բանն այն է, որ այս երթուղին սույն թվականի մայիս ամսից գործում է անօրինական ճանապարհով` արտոնագիր չունի: Ու երբ այդ մասին «Ժողովուրդ»-ը գրել է հոկտեմբերի 18-ի իր համարում, վարչապետը հորդորել է հետաքրքրվել և ներկայացնել, թե ինչ է կատարվում Smart soft ընկերության կողմից շահագործվող երթուղու շուրջ:
Ըստ նախնական ճշգրտումների` երթուղին նաև հարկայինում գրանցված չէ: Սակայն օրեր շարունակ թերթին չի հաջողվում տեղեկությունը ճշտել ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից: Նա հեռախոսազանգերին և հաղորդագրություններին չի պատասխանում:
Հիշեցնենք, որ 267 համարի երթուղին պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանին: