Աֆրիկյան միությունը վերականգնել է Մալիի անդամակցությունը կազմակերպությանը և հայտարարել, որ մոտ ժամանակներս կհաստատվի զինված ուժեր մտցնելու պլանը՝ վերականգնելու համար երկրի ղեկավարության վերահսկողությունը հյուսիսային տարածքների նկատմամբ, որոնք ներկայում իսլամիստ զինյալների ձեռքում են: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Նման որոշում է կայացվել Եթովպիային մայրաքաղաք Ադիս Աբեբայում միության անդամ երկրների նախարարների մակարդակով անցկացված հանդիպման ժամանակ:
Մալիի անդամակցությունը միությանը դադարեցվել էր մարտին՝զինված հեղաշրջումից հետո, որի արդյունքում ապստամբ զինվորները իշխանությունից հեռացրել էին նախագահ Ամադու Տուրմանի Տուրեին:










































