Saturday, 13 06 2026
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի

Ստախոսությունն ու ցինիզմն այլևս չեն զարմացնում. մամուլ

«Մեզ այլևս հնարավոր չէ զարմացնել ոչ կեսգիշերային գաղտնի որոշումներով, ոչ կառավարական շենքերի վաճառքով, ոչ ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող անձանց բացահայտ ստախոսությամբ: Ընդամենը 2011-ի հոկտեմբերի 19-ին Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հայտարարում էր. «ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքի հարց չի քննարկվում»: Երեկ նա արդեն այլ «երգ» էր երգում. «Ցանկացած շենք ենթակա է վաճառքի, եթե լավ գին տան»: Սրան մնում է հարցնել` իսկ քո սեփական տունը կվաճառե՞ս, եթե լավ գին տան: Իսկ կառավարության շե՞նքը, նախագահակա՞նը, Մատենադարա՞նը, Օպերա՞ն, կվաճառե՞ք, եթե լավ գին տան: Եվ որտե՞ղ է սահմանը: Արդյո՞ք լավ գին տալու դեպքում վաճառքի ենթակա չեն հայկական հողերը, ասենք` Մեղրին, Սյունիքը, Ղարաբաղը, Լոռին»,- գրում է «Հրապարակ»-ը խմբագրականում և հավելում.

«Այս անհայրենիք մանկուրտներն էլ մեր ազգի ճակատագիրն են տնօրինում: Պակաս ուշագրավ չէր երեկ էներգետիկայի նախարարի հայտարարությունը, ով առանց աչք թարթելու, ի պատասխան Լևոն Զուրաբյանի հարցին, հայտարարեց, որ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս մասնաբաժինը ՀՀ կառավարությունը չի վաճառել ռուսներին: Մինչդեռ հայտնի է, որ այդ գործարքն արդեն կայացել է: Ավելին` եթե բացեք ՀՀ կառավարության սեպտեմբերի 27-ի նիստի օրակարգը, կտեսնեք, որ ամենավերջում մանր տառերով գրված 59-րդ կետը` «Գաղտնի» գրիֆի տակ, զեկուցել է հենց Արմեն Մովսիսյանը: Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ հենց այդ կետով քննարկվել է «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը ռուսներին վաճառելու գործարքը: Դա արվել է գաղտնի` ավելի հարմար պահի հրապարակելու մտադրությամբ: Եվ էներգետիկայի նախարարը չէր կարող դա չիմանալ ու այդ պրոցեսին չմասնակցել: Եվ երբ ամիսներ անց հաստատվի այս տեղեկությունը, ինչպե՞ս է այս մարդը նայելու մեր բոլորի աչքերի մեջ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում