Սուպերմոդել Նաոմի Քեմբլն իր սիրեցյալի ծննդյան տարեդարձը նշելու է Հնդկաստանում:
50-ամյա գործարար Վյաչեսլավ Դոբրինինը և սուպերմոդել Նաումի Քեմբլը որոշել են կազմակերպել մեծածավալ միջոցառում հնդկական էկզոտիկ Ջայփուր քաղաքում: Դա «սև հովազի» յուրօրինակ նվերն է լինելու իր սիրեցյալին: 42-ամյա մոդելը կազմակերպելու է քառօրյա երեկույթ, որը սկսվելու է նոյեմբրի 7-ին` Վյաչեսլավի ծննդյան օրը:
Հրավիրատոմսերն արդեն ուղարկված են, բոլոր ծախսերը Նաումին վերցրել է իր վրա, նույնիսկ այցագրի ծախսերը: Հյուրերը հրավիրված են Մոսկվայից, Նյու Յորքից և Լոնդոնից:
Զույգի մտերիմները նշում են, որ այն դառնալու է հարյուրամյակի երեկույթը:
Հիշեցնենք, որ մոդելը և ռուս գործարարը հանդիպում են 2008 թ.-ից և ողջ այդ ընթացքում առանձնացել են մեկը մյուսին յուրօրինակ անակնկալներ մատուցելով:











































