Գործարար Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերաբերյալ խոստացված հայտարարությունն է արել. նա մի տեսադիմում է տարածել, որ մեջ Սպիտակ տան վարչակազմին կոչ է արել հրապարակել որոշ փաստաթղթեր:
«Նախագահ Օբաման բոլոր ամերիկացի նախագահներից ամենափակն է: Մենք նրա մասին շատ քիչ բան գիտենք»,-բացատրել է Թրամփն իր դիմումը: Նա հիշեցրել է, որ շատ անգամներ ինքն Օբամային կոչ է արել հրապարակել իր ծննդյան վկայականը, քանի որ «շատերն են լուրջ հարցեր տալիս»:
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բարաք Օբամային գործարք է առաջարկում. եթե նախագահը հրապարակի այն բոլոր անձնական փաստաթղթերը, որոնք վկայում են քոլեջում նրա սովորելու մասին, նաև այն փաստաթղթերը, որոնք նա տրամադրել է անձնագիր ստանալու համար, ապա գործարարը հինգ միլիոն դոլար կնվիրաբերի Օբամայի ընտրական ցանկացած բարեգործական ֆոնդին: Նա միայն մեկ պայման է դրել. փաստաթղթերը պետք է հրապարակվեն բարձրաստիճան անձի կողմից՝ որոշակի ժամի:
Գործարարը նշել է, որ փաստաթղթերի հրապարակումը վերջակետ կդնի Օբամայի ծննդավայրի հետ կապված վեճերին և կհանգստացնի շատ ու շատ ամերիկացիների: