Սիրիայի մայրաքաղաքում պայթել է ականապատված ավտոմեքենան:
Պայթյունի հետևանքով 6 մարդ զոհվել է, ևս 20-ը՝ վիրավորվել, հաղորդում են համացանցային լրատվամիջոցները:
Արդեն հաղորդվել էր, որ հոկտեմբերի 21-ին կրկին Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի զոհ էր դարձել 10 մարդ:
Սիրիական ապստամբական «Ան-Նուսրա» խմբավորումը գիշերը հարձակում է գործել BBC-ի հետախուզական համալիրի վրա` Դամասկոսի մոտակայքում: Ինչպես Facebook-յան իր էջում հաղորդել է խմբավորման ղեկավարը, իրենք դա իրականացրել են պայթուցիկ նյութով լցված երկու ավտոմեքենաների միջոցով:









































