Mundo Deportivo-ն հաղորդում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Մարտին Մոնտոյան գողացել է տաքսու վարորդի դրամապանակը:
Տաքսու վարորդի խոսքով՝ ֆուտբոլիստն օդանավակայանից հյուրանոց տանող ճանապարհին մեքենայի նստարանից վերցրել է դրամապանակն ու հեռացել:
Մոնտոյան հերքում է այս տեղեկությունը:
Հատկանշական է, որ դեպքը գրանցել է հոկտեմբերի 17-ին:








































