Կանադացի գիտնականները Բերմուդյան եռանկյունում հայտնաբերել են ստորջրյա քաղաք: Հետազոտողները հայտնել են, որ օվկիանոսի հատակոմ տեսել են 4 բուրգ, որոնցից մեկը կառուցված է ապակուց: Ճարտարապետությունը կանադացիներին հիշեցրել է հին լատինամերիկյան «առաջադեմ» մշակույթը:
Ինչպես հաղորդում է լատինամերիկյան Prensa Latina գործակալությունը, մի խումբ գիտնականներ` Փոլ Վայնցվեյգի և Պոլինա Զալիտցկու գլխավորությամբ, ռոբոտի օգնությամբ հետազոտել են օվկիանոսի հատակը: Հին քաղաքի ավերակները գտնվել են Կուբայի արևելյան ափից 700 մետր հյուսիս:
Հետազոտողների գրանցած կադրերի վրա երևում են ոչ միան բուրգերը, այլև սֆինքս և մի քանի միատոն կառույցներ, իսկ շենքերի պատերին երևում են գրություններ:
«Մենք չգիտենք՝ ինչ են դրանք, բայց չենք կարծում, որ բնությունը կարող է ստեղծել սիմետրիկ ճարտարապետությամբ կառույցներ»,- ասել են հետազոտողները:
Նրանք նաև փորձել են պարզաբանել, թե ինչու երկար ժամանակ քաղաքի մասին ոչինչ հայտնի չի եղել: Հետազոտողները կարծում են, որ ամերիկացիները ստորգետնյա քաղաքը հայտնաբերել են դեռ 1960-ականներին՝ Կարիբյան ճգնաժամի ժամանակ, սակայն հետո փակել են այն՝ գտածոն վերցնելով իրենց հսկողության տակ:






































