Ամերիկացի կիսապաշտպանը մտածում է մարզական կարիերան ավարտելու մասին:
Վերջին տարիներին Լենդոն Դոնովանը լավ է հանդես եկել անգլիական «Էվերթոն»-ի կազմում: Թիմը պատրաստ է համագործակցել 30-ամյա ֆուտբոլիստի հետ, սակայն Դոնովանը կարող է ավարտել կարիերան:
«Հիմա ինձ պետք է շատ մտածել: Եթե ես որոշում կայացնեմ, որ շարունակում եմ կարիերաս, ապա հստակ պետք է որոշեմ՝ քանի տարի եմ ուզում խաղալ:
Ուզում եմ ազատ կյանք վարել՝ ճանապարհորդելով ամբողջ աշխարհով, ոչ թե ամեն օր մտածել հաջորդ խաղի մասին ու մարզավիճակ պահել»,- «Լոս Անջելես Գելեքսի»-ի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ESPN.co.uk-ը:







































