«Չելսի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած Դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ հանդիպմանը, ինչի պատճառով փոխարինվել է հանդիպման 18-րդ րոպեին:
Նշվում է, որ նա կրկին վնասել է ձկնամկանը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ վնասվածքի պատճառով Լեմպարդը բաց է թողել նաև Անգլիայի ընտրանու` Սան Մարինոյի հավաքականի դեմ խաղը:
Լեմպարդը բժշկական հետազոտություն կանցնի հինգշաբթի: Դեռևս հայտնի չէ` որքանով է լուրջ վնասվածքը, սակայն չի բացառվում, որ նա կարող է բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ հանդիպումը:
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն հաստատել է տեղեկատվությունը, որ Լեմպարդի մոտ հին վնասվածքն է բարդացել:







































