«Մանչեսթեր Սիթի»-ի կենտրոնական պաշտպան Վենսան Կոմպանին լավատեսորեն է տրամադրված իր թիմի` ՉԼ գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ դուրս գալու կապակցությամբ` չնայած մրցաշարի խմբային փուլի առաջին երկու հանդիպումներում նվաճած մեկ միավորին:
«Կարծում եմ` մենք հնարավորություն ունենք հաղթանակ տանելու այս մրցաշարում և առավելության հասնելու յուրաքանչյուր խաղում: Առաջիկա բոլոր հանդիպումները շատ կարևոր են, և մենք խաղադաշտ դուրս կգանք հաղթանակ տանելու ակնկալիքով: «Սիթի»-ն ցանկանում է առավելության հասնել ՉԼ գավաթի խաղարկության խմբային փուլի մնացյալ բոլոր խաղերում»,- հայտարարել է ֆուտբոլիստը:









































