Грузия Online-ի փոխանցմամբ՝ հաստատվելուց հետո իր առաջին իսկ նիստում Նախարարների կաբինետը հնարավոր է՝ դիտարկի երկրից փախած բարձրաստիճան չինովնիկների նկատմամբ ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում հայտարարելու հարցը: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Ալասանիան:
Վերջինիս խոսքերով՝ դրա իրականացման համար պետք է համապատասխան առաջադրանքներ տրվեն ապագա ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլիին և արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիին: Ալասանիան հավելել է, որ հանցանքներ գործած բոլոր պաշտոնատար անձինք ստիպված են լինելու պատասխան տալ դրա համար.
«Մենք նրանց կգտնենք անգամ Հյուսիսային բևեռում: Պաշտպանության նախարարությունում իշխում է կոռուպցիան: Մենք առաջին հերթին ստուգելու ենք, թե որքան արդար են անցկացվել սպառազինության ու հանդերձանքի գնման տենդերները»:








































