«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին գտնվում է արտերկրում` Դուբայում: Որոշ տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդը որոշել է առժամանակ բացակայել Հայաստանից` անորոշության մեջ թողնելով հայաստանյան քաղաքական դաշտը: Պատճառը նրա հանդեպ տարբեր ճնշումներն են, մասնավորապես նախագահականի կողմից` Սերժ Սարգսյանին ընտրություններում սատարելու հայտարարություն անելու մասով:







































