Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը չի շտապում նոր պայմանագիր առաջարկել թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին: Այդ մասին այսօր հայտնել են իսպանական լրատվամիջոցները:
Պորտուգալացի ֆուտբոլիստի` «արքայական ակումբ»-ի հետ ստորագրած պայմանագրի ժամկետը լրանալու է 2015 թվականին, և «Ռեալ»-ի ղեկավարները չեն բացառում, որ այդ ժամանակ Ռոնալդուն կարող է կորցրած լինել ֆուտբոլային իր ամենակարևոր առանձնահատկությունը` արագությունը: Այդ պատճառով էլ նրան կարող են չառաջարկել շարունակել համագործակցությունը: Ակումբը շեշտադրում կկատարի այդ կետի վրա, եթե այնուամենայնիվ բանակցությունները կայանան, և ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը երկարաձգվի:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը հետաքրքրված է «Աթլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի ծառայություններով: Իսպանական գրանդի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են կոլումբիացի ֆուտբոլիստի գործակալի հետ:








































