Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համաներման է ենթարկել Ցոնտ Գամսախուրդիային՝ երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդուն:
Նա դատապարտվել էր երեք տարի առաջ մահափորձի և ապօրինի զենք կրելու մեղադրանքով, այնուհետև նրա կալանքը երկարաձգել էին բանտային ռեժիմը խախատելու համար: Նա պետք է իր պատիժը կրեր 10 տարի: Գամսախուրդիան պնդում էր, որ ինքը դարձել է քաղաքական հետապնդման զոհ:
Ինչպես հաղորդել է Վրաստանի նախագահի ներկայացուցչությունը՝ Սաակաշվիլին համաներման որոշումը կայացրել է Վրաստանի կաթողիկոս Իլյա Երկրորդի խնդրանքով:





































