ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին գտնվում է Դուբայ քաղաքում: «Ժոդովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` նրան են միացել (կամ այսօր կմիանան) նաև Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և «Տաշիի գրուպ»-ի սեփականատեի Սամվել Կարապետյանը:
Նշենք, որ նրանք, ավանդույթի համաձայն, իրենց ընտանիքի անդամների հետ ամեն աշուն գնում են Դուբայ`հանգստանալու: Ու ամեն անգամ հայրենի քաղաքական դաշտում խոսվում է, թե խոշոր գործարարները գնացել են Դուբայ`քաղաքական հարցեր քննարկելու և ինչ-որ նոր զարգացումներ նախանշելու նպատակով:












































