Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (ԿՀԶՈՒ) ընդդիմադիրները կոկաինի վաճառքից ստանում են տարեկան 3,5 մլրդ դոլար,- հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Խուան Կառլոս Պինսոնը:
Նա նշել է, որ երկրում տարեկան շրջանառվող 350 տոննա կոկաինից մոտ 200 տոննան կապ ունի ԿՀԶՈՒ-ի հետ:
ԿՀԶՈՒ-ն պատերազմում է Կոումբիայի կառավարության դեմ 1964-ից` «Նոր Կոլումբիա» կառուցելու համար: ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում ԿՀԶՈՒ-ին ահաբեկչական կազմակերպություն են համարում և կասկածում են նարկոմաֆիայի հետ կապերի մեջ:
Սեպտեմբերի կեսին Օսլոյում տեղի էր ունեցել Կոլումբիայի իշխանությունների և ԿՀԶՈՒ-ի միջև խաղաղության հաստատման նպատակով բանակցությունների առաջին փուլը: Հաջորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 15-ին Հավանայում: Կոլումբիայի գլխավոր դատախազությունը բանակցությունների առթիվ 191 ընդդիմադիրի ձերբակալման թույլտվություն է կասեցրել:
Ըստ Պինսոնի` ԿՀԶՈՒ-ն ունի ավելի քան 8 100 զինյալ: 2000-ին նրանց թիվը հասնում էր 20 000-ի:
ՄԱԿ-ի տվյալներով` Կոլումբայում 2011-ին կոկային աշեցնելու համար հատկացվել էր 64 00 հա հողատարածք:








































