ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ անգամ չէ, որ Ռոմնիին բռնեցրել է կախված լսարանի հետաքրքրություններից՝ տեսակետերի փոփոխման մեջ: «Մենք կարող ենք այդ հիվանդության համար առաջարկել «ռոմնեզիա» անվանումը: Երեկ երեկոյան տեղի է ունեցել հիվանդության լուրջ բռնկում: Դա հավանաբար ռոմնեզիա էր, առնվազն երրորդ աստիճանի»,- ասել է Օբաման:
«Եթե դուք դեբատներին ասում էիք, որ սիրում եք ամերիկյան ավտոմեքենաները, սակայն «Թո´ղ Դեթրոյտը սնանկանա» վերնագրով հոդված եք տպագրում, դա նշանակում է, որ ձեզ մոտ ռոմնեզիա է»,- ասել է Օբաման Ֆլորիդայում նախընտրական միջոցառման ժամանակ:
Դեբատների երրորդ փուլի ժամանակ, որը նվիրված էր արտաքին քաղաքականությանը, Օբաման ևս մեկ անգամ Ռոմնիին բռնացրել է կարծիք փոխելու մեջ: Ռոմնին ԱՄՆ-ի հիմնական թշնամի է անվանել «Ալ-Քաիդա»-ին, մինչդեռ ավելի վաղ երկրի թիվ մեկ թշնամի է համարել Ռուսաստանին:
«Եթե դուք ասում եք, որ սիրում եք ուսուցիչներին, սակայն մի քանի շաբաթ առաջ ասել եք, որ չեք պատրաստվում նրանցից ոչ մեկին աշխատանքով ապահովել, ձեզ մոտ ի՞նչ է»,-հարցրել է Օբաման: Նրա կողմնակիցներն անմիջապես պատասխան են տվել. «Ռոմնեզիա»:
«Եթե դուք ասում եք, որ հավանում եք Medicare-ը (սոցիալապես անապահովների բժշկական ապահովագրության պետական ծրագիր), սակայն պատրաստվում եք ներմուծել երաշխիքային համակարգ, որը վերջ կդնի ծրագրի նպաստներին, ապա ձեզ մոտ ռոմնեզիա է: Մենք սովորել եք այն բանին, որ քաղաքական գործիչները 4 տարի անց փոխում են իրենց տեսակետները, սակայն ո՛չ չորս օր անց»,- ասել է Օբաման:








































