Երեխա ունենալ ցանկացող շատ զույգեր «գրաֆիկով» սեռական հարաբերություններ են ունենում: Ավելի քան 400 մարդու հետազոտությունը ցույց է տվել, որ ամեն տասներորդ տղամարդն ուրիշի հետ է կապված եղել, քանի որ կնոջ հետ սեռական հարաբերությունները գրաֆիկով են դարձել: Տասից չորսը խոստովանել է, որ երեխա ունենալու փորձերն իրենց իմպոտենտ են դարձրել, գրում է The Daily Mail-ը:
«Գրաֆիկով սեքսը» տղամարդկանց մոտ սթրես է առաջացնում, նշում են հարավկորեացի գիտնականները: Սա ապացուցում է այն փաստը, որ սթրեսի ժամանակ պակասում է տեստոստերոնի քանակությունը, ինչը կապված է լիբիդոյի հետ:
Գիտնականները խորհուրդ չեն տալիս 3 ամսից ավելի «գրաֆիկով սեքսով» զբաղվել: Այդ ամիսների միջև պետք է մի քանի ամիս անցնի` այլապես սեքսը ծանր աշխատանք կդառնա:
Գիտնականները զույգերին խորհուրդ են տալիս սեքսով զբաղվել շաբաթական 2-3 անգամ:










































