Լոնդոնում հոկտեմբերի 23-ին կայացել է բրիտանական հատուկ ծառայությունների գործակալ Ջեյմս Բոնդի արկածների մասին հերթական ֆիլմի պրեմիերան: Royal Albert Hall-ում պրեմիերային ներկա են եղել արքայազն Չարլզը և նրա կինը՝ Քամիլան։
Կինոքննադատները շատ բարձր են գնահատել ֆիլմը և այն կոչել են «վերջին 50 տարիների ընթացքում Ջեյմս Բոնդի մասին պատմող լավագույն ֆիլմ»:
Բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը Բոնդի դերը խաղացել է արդեն երրորդ անգամ: «Բոնդի աղջկա» դերում հանդես է եկել ֆրանսիացի 33-ամյա դերասանուհի Բերենիս Մարլոն:
Հիշեցնենք, որ ֆիլմի ռեժիսորը Սեմ Մենդեսն է:
Պրեմիերայից ստացված միջոցները կփոխանցվեն բրիտանական հատուկ ծառայությունների օգնության հիմնադրամներին:
Նշենք, որ 007 գործակալի մասին նախորդ 22 ֆիլմերից ընդհանուր եկամուտը կազմել է ավելի քան 5 միլիարդ դոլար:










































