Չինաստանում հայտարարել են «աշխարհի ամենամեծ օդանավակայանը» կառուցելու մտադրության մասին, որն ի վիճակի կլինի տարեկան սպասարկել 130 միլիոն ուղևորի:
Պեկինյան նոր Beijing Daxing International Airport օդանավակայանը, որի մակերեսը լինելու է Բերմուդյան կղզիների մակերսի չափ, նախատեսվում է բացել 2017թ.: Սակայն Daxing-ը չի լինելու աշխարհի ամենամեծ օդանավակայանը, քանի որ տվյալ տիտղոսը պատկանում է King Fahd International Airport-ին (Սաուդյան Արաբիա), որի մակերեսը 780 ք/կմ է:
Պեկինյան նոր օդանավակայանում տերմինալների միջև հեռավորությունը հասցվելու է նվազագույնի:







































