Իտալական ճանապարհային ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով երթևեկել է մանեկենի հետ միասին: Ինչպես պարզվել է ավելի ուշ, վարորդը միտումնավոր է երթևեկել մանեկենի հետ` ներկայացնելով նրան որպես ուղևոր և այդ պատրվակով երթևեկության համար կիրառել է Bus-VAO հատուկ ճանապարհային գոտին, որը նախատեսված է այն մեքենաների համար, որոնցում կա առնվազն մեկ ուղևոր:
Ճանապարհային այդ գոտիով անօրինական երթևեկության համար օրինազանց վարորդը պետք է վճարի 200 եվրո: Ինչպես նշել են ոստիկանությունում, մանեկենը եղել է արևային ակնոցով և կեղծամով կնոջ կերպարանքով։ Այս մասին գրում է Euromag-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իտալացիները ճանաչվել էին Եվրոպայի ամենավատ վարորդները:











































