Հոկտեմբերի 23-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը և հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, , որ հանձնաժողովի անդամները քվեարկությամբ որոշել են ԱԺ եվրոպական ինտեգրման և մարդու իրավունքների ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին ժամը 11-ին անցկացնել «Քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանության՝ ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ:







































