Լեհաստանի արտաքսված նախկին նախագահ Ռիշարդ Կաչարովսկու մարմնի մնացորդներն արտաշիրիմվել են՝ ստուգելու համար, թե արդյո՞ք նա սխալմամբ ուրիշի գերեզմանոցում չի թաղվել։ Կաչարովսկին 2010 թ. ապրիլին զոհվել էր Սմոլենսկում տեղի ունեցած ավիավթարի ժամանակ։
ԴՆԹ-ի թեստ է իրականացվել:
Սեպտեմբերին վերահուղարկավորվել էին սմոլենսկյան վթարի երկու այլ զոհեր։ Դա կատարվել էր այն բանից հետո, երբ ԴՆԹ-ի թեստը ցույց էր տվել, որ 2010 թ. հուղարկավորության ժամանակ սխալ է տեղի ունեցել:
Մինչև տարվա վերջը նախատեսվում է երկու այլ զոհերի արտաշիրիմում։







































