Կանադայի Սենտ Ջոնսի հյուսիսարևելյան պատմական հնագիտության խորհրդի նիստում Նյուֆաուլենդի համալսարանի գիտնական Պատրիսիա Սազերլենդը հայտարարել է Ամերիկայում վիկինգների՝ թվով երկրորդ բնակավայրի հայտնաբերման մասին:
Առաջին բնակավայրը, որ թվագրվում է 989−1020 թթ–ով, հայտնաբերվել է շուրջ 50 տարի առաջ՝ Նյուֆաուլենդ կղզում: Այն ունեցել է 3 սրահներ, հյուղակներ, որտեղ աշխատել են դարբիններ, կտավագործներ, նավաշինարարներ:
Երկրորդ բնակավայրի գոյությունը երկար ժամանակ կասկածի տակ էր:
Պատրիցիա Սազերլենդը, հիմնվելով Բաֆինի տարածքում գտնված թանգարանային ցուցանմուշների վրա, պնդում էր, որ այնտեղ պեղումներ կատարվեն:
Ի վերջո, Տեֆիլդ հովտում հայտնաբերվեցին քարից ու գերաններից շինության ավերակներ՝ եվրոպական մետալուրգիայի ուղղակի հետքերով:








































