Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մոտ ապագայում Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև տեղի են ունենալու ազգային հաշտեցման մասին բանակցությունները: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը:
Վերջինիս խոսքերով՝ տվյալ բանակցություններն անցկացվելու են տարածաշրջանի երկրներից մեկում. «Առավել հավանական է, որ դրանք տեղի կունենան Թեհրանում: Բանակցություններին կմասնակցեն նաև Սիրիայի էթնիկ քաղաքական խմբերի ներկայացուցիչները»: