Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերին պլանավորված է Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական արդյունաբերության նախարարությունների աշխատանքային խմբերի հանդիպումը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ աշխատանքային խմբերի հանդիպման ժամանակ քննարկվելու են պաշտպանական ոլորտում երկու երկրների միջև համապատասխան նախագծերը և համագործակցության հեռանկարները: Այդ կապակցությամբ պատվիրակությունների առաջարկները ներկայացվելու են թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսության նիստում:







































