Friday, 26 06 2026
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին

Դումանյանը շատ կուզենա, որ Քուշկյանի հանդեպ հետապնդումներ չլինեն

Առողջապահության նոր նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Դերենիկ Դումանյանը կառավարության հայտնի նիստից հետո, երբ Սերժ Սարգսյանը ոլորտում տիրող իրավիճակը «խայտառակ» որակեց, այդպես էլ չարտահայտվեց` համաձա՞յն է Սերժ Սարգսյանի գնահատականի հետ, թե՞ ոչ: Հայտնի է միայն, որ այդ հայտարարությունից հետո ստուգումներ իրականացվեցին առողջապահության ոլորտում, և չեն դադարում խոսակցությունները, թե հնարավոր է քրեական գործեր հարուցվեն նախկին ԲՀԿ-ական նախարարությունում:

Շաբաթ օրը Դերենիկ Դումանյանը մասնակցում էր Աղվերանում լրագրողների համար կազմակերպված սեմինարին, ուստի նրանից հետաքրքրվեցինք, թե, ի վերջո, համաձա՞յն էր Սերժ Սարգսյանի գնահատականի հետ, որը առողջապահության ոլորտում իրավիճակը խայտառակ որակեց: «Հիմնական միտքը այդ ձևակերպման այն էր, որ մեր ազգաբնակչության զգալի մասը` շուրջ 1/3-ը, դժգոհ է առողջապահական համակարգից: Դժգոհությունները գալիս են` սկսած վերաբերմունքից բուժհիմնարկներում, մինչև ֆինանսական, դեղորայքային, սպասարկման, բժշկական որակի հետ կապված հարցերից: Բժիշկ-հիվանդ հարաբերություներում ինչ-որ մի բան խախտվել է: Դժգոհություններ, այո՜, կան»,- ի պատասխան ասաց նախարարը: Մեր հստակեցմանը, թե իրավիճակն իրո՞ք խայտառակ էր, նախարարը խուսափեց ուղիղ պատասխան տալ. «Եթե դուք տաք խայտառակ-ի բնորոշումը, թե ինչ պարամետրերով եք դա որոշում, ես կասեմ` իրակա՞ն է, թե՞ ոչ իրական: Ես ընդամենը տեսնում եմ լուրջ խնդիրներ՚:

Միևնույն ժամանակ, առողջապահության ոլորտում ստուգումները շարունակվում են, և չեն դադարում խոսակցություններն այն առթիվ, որ հնարավոր է այնուամենայնիվ ստուգումների արդյունքում քրեական գործեր հարուցվեն: Նախարարից հետաքրքրվեցինք, թե հիմքեր տեսնո՞ւմ է գործերի հարուցման համար: «Ես չէի ցանկանա: Բժիշկները միշտ կողմ են աշխատել օրինական դաշտում: Եթե որոշ թերացումներ էլ կան, որոնց հետևանքով խախտումներ ենք արձանագրում, պետք է հասկանանք, որ ոչ թե ավելի շատ մտածված գործողություններ են: Ես ավելի շուտ կասեի` չիմանալու հետ կապված գործողություններ են եղել»,- ասաց նախարարը: Վերջինս պնդեց, որ կատարվածը քաղաքական պրոցեսների հետ կապ չունի: «Օրինակ` Հանրային գրադարանի շինարարության հարցը ո՞նց կարող ենք կապել քաղաքական պրոցեսների հետ: Կապ չունի, որ կուսակցության անդամ է: Եթե օրենքը խախտել է, նա պետք է պատասխան տա: Ես ՀՀԿ ԳՄ անդամ եմ, ինձ թույլատրվում է խախտե՞լ օրենքը: Նախագահական ընտրություններից հետո էլ մենք պետք է նույն ոճով աշխատենք»: Ինքը` Դերենիկ Դումանյանը, պատրաստ է գնալ հարցաքննության, եթե քրեական գործ հարուցվի. «Եթե նա հանցագործ է, պետք է պատասխան տա»: Ինչ խոսք, իշխող կուսակցության անդամի` ՀՀԿ գերագույն մարմնի ներկայացուցչի համար այս թեմայով հեշտ է խոսելը: Մեր հարցին, թե իր կարծիքով` իր նախորդի` ԲՀԿ ներկայացուցիչ Հարություն Քուշկյանի պարագայում քրեական հետապնդում կլինի՞, Դումանյանը հակադարձեց. «Իսկ ինչո՞ւ պետք է լինի: Նման հիմքեր ինձ հայտնի չեն: Ես շատ կուզենամ, որ իմ կոլեգայի նկատմամբ նման հետապնդումներ չլինեն, որովհետև ես չեմ կարծում` ինքը որևէ սխալ թույլ է տվել»:

Իսկ ընդհանրապես, Դերենիկ Դումանյանը բազմաթիվ փոփոխություններից խոսեց, որ պատրաստվում է իրականացնել առողջապահության ոլորտում: Հարցրինք` չի՞ կարծում, որ վարդագույն ակնոցներով է նայում, և եթե իր ծրագրերը մի 6 ամիս հետո չիրագործվեն, ի՞նչ է անելու, հրաժարական կտա՞: «Եթե որևէ մեկն իր առջև ծրագիր է դնում և այդ ծրագիրը չի կատարում, միանշանակ հրաժարական է տալիս: Իհարկե, կտամ»,- հայտարարեց նախարարը` հավելելով. «Ես պետք է վարդագույն հայացքով նայեմ, որ կարողանամ հասնել էդտեղ, եթե ես սև ակնոցներով նայեմ, ուրեմն տեղ չեմ հասնի: Ես պետք է պատկերացնեմ` ուր եմ ուզում գնալ, որ հասնեմ: Մի դեպք հիշեցի. երբ նոր էի աշխատանքի ընդունվել Առողջապահության ազգային ինստիտուտում, մի քանի ամիս հետո ծրագիր կազմեցի, գծագիր գծեցի, երբ գիտխորհրդին ներկայացնում էի, ամբիոնի վարիչներից մեկը մոտեցավ ինձ, թե` Նյու Վասյուկի՞ եք կառուցելու: Մի քանի տարի հետո ինքը մոտեցավ, ասաց` Դուք կառուցեցիք Նյու Վասյուկի»: Հիմա Դուք Նյու Վասյուկի եք կառուցելու Առողջապահության նախարարությունո՞ւմ` հարցրինք մենք: «Չէ՜, ես դա ընդամենը ասացի նրա համար, որ մարդ, իհարկե, իր աշխատանքի մեջ պետք է նպատակ դնի և կյանքում նաև»,- հայտարարեց ՀՀԿ-ական նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում