Հոկտեմբերի 22-ին, ժամը 18.50-ին, «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ Վարդենիսի երկաթգծի կայարանի պետից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 09.25-ի սահմաններում, թիվ 631 Էլեկտրաքարշը Շորժա-Վարդենիս ուղեմասի 165-րդ կմ-ի պիկ 3 հատվածում բախվել է ուղեմասում գտնվող խոշոր եղջերավոր անասունի, ինչի հետևանքով 4 դատարկ վագոնները գծից դուրս են եկել` երկաթուղուն պատճառելով նյութական վնաս:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:









































