2002թ. հոկտեմբերի 23-ին Դուբրովկայում երեկոյան ժ. 21.15 րոպեին Թատերական կենտրոն ներխուժեցին զինված, համազգեստավոր անձինք:
Այդ ժամանակ այնտեղ տեղի էր ունենում «Նորդ Օստ» մյուզիքլը, դահլիճում գտնվում էր 700-ից ավելի մարդ:
Ահաբեկիչները բոլորին՝ հանդիսականին ու թատրոնի աշխատակիցներին հայտարարեցին պատանդներ ու սկսեցին ականապատել շինությունը:
Ժ. 22:00-ին պարզ դարձավ, որ թատրոնի շինությունը գրավել են չեչեն զինյալները՝ Մովսար Բարաևի գլխավորությամբ, և որ ահաբեկիչների թվում կան մահապարտ կանայք: Ահաբեկիչները պահանջում էին Չեչնիայից դուրս բերել զորքերը:
Հոկտեմբերի 25-ին գիշերվա ժ. 01.00-ին ահաբեկիչները շենք թողեցին բժիշկ Լեոնիդ Ռոշալին, որը պատանդներին բերել էր դեղորայք և ցուցաբերեց առաջին բժշկական օգնություն:
Հոկտեմբերի 26-ին ժ. 17.30 շենքում որոտացին երեք պայթյուններ, ու հնչեց կրակահերթ: Հատուկ ջոկատայիններն սկսեցին գրոհը, որի ժամանակ կիրառվեց նյարդապարալիզացնող գազ:
Մովսար Բարաևն ու ահաբեկիչների մեծ մասը ոչնչացվեցին:
2002թ. նոյեմբերի 7-ին Մոսկվայի դատախազությունը հրապարակեց ահաբեկիչների գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիների ցուցակը, որտեղ ներառված էր 128 մարդ՝ 120 ռուս ու 8 արտասահմանցի: