Սուպերգործակալ Ջեյմս Բոնդի մասին նոր՝«007.Կոորդինատները՝ Սկայֆոլ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա այսօր՝ Լոնդոնում: Այն կկայանա Արվեստների թագավորական սրահում՝ Albert Hall-ում: Սպասվում է, որ ֆիլմի ցուցադրությանը, ի թիվս այլոց, ներկա կլինեն թագավորական ընտանիքի անդամները՝ արքայազն Չարլզն ու նրա կինը՝ Քորուոլի դքսուհի Կամիլան: Այս մասին հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները:
Երգչուհի Ադելը բաց կթողնի ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Հենց նա է կատարել նոր ֆիլմի գլխավոր երգը: Փոփ կատարողը օրերս է որդի ունեցել և որոշել է ֆիլմի պրեմիերայի օրը փոքրիկի հետ տանը մնալ:
Նոր ֆիլմը սուպերգործակալի մասին ֆիլմաշարի 23-րդ մասն է: Ֆիլմում գլխավոր դերով հանդես է գալիս Դենիել Քրեյգը: Ռեժիսորը Սեմ Մենդեսն է:







































