Հոկտեմբերի 19-ին Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը ուղիղ հեռարձակում է անցկացրել ալ-Թանաիմ մզկիթից, որտեղ քարոզով հանդես է եկել ռադիկալ մոլլա Ֆուտուխ Աբդ ալ-Նաբի Մանսուրը: Աղոթողների մեջ կարելի էր տեսնել եգիպտական ղեկավարության ներկայացուցիչներին, այդ թվում նաև նախագահ Մուհամմադ Մուրսիին:
«Օ՜, Ալլա՛հ, ների՛ր մեզ մեր մեղքերի համար, ամրացրո՛ւ մեզ, հաղթանա՛կ տուր սխալականների նկատմամբ: Օ՜, Ալլա՛հ վերացրո՛ւ հրեաներին և նրանց սատարողներին: Օ, Ալլա՛հ, ցո՛ւյց տուր մեզ քո հզորությունը և ամենակարողությունը»
,- հայտարարել է մոլան: Այդտեղ երկրի ղեկավարը շշնջացել է «Ամեն»:
Նշենք, որ իսլամիստ նախագահն առաջին անգամը չէ, որ լսում է նման հայտարարություններ:
Մայիսի մեկին զանգվածային ցույցի ժամանակ, որը սատարում էր Մուրսիի թեկնածությունը, ելույթով հանդես էր եկել քարոզիչ Սաֆվատ Հիջազին: Նա հայտարարել էր, որ ապագա նախագահի նպատակը լինելու է համաշխարհային խալիֆության ստեղծումը, որի մայրաքաղաքը լինելու էր Երուսաղեմը:








































