Ճապոնիան հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից: Երկրի արտգործնախարարի խոսքերով, սա ժամանակավոր բնույթ է կրում եւ կապված է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցի հետ Կուրիլներ: Այս կղզիների վերաբերյալ կողմերն արդեն մի քանի տասնամյակ լուրջ տարածքային վեճեր ունեն:
Այսօր նաեւ հայտնի է դարձել, որ Մեդվեդեւն ու Ճապոնիայի վարչապետ Նատո Կանոն կհանդիպեն Տոկիոյում նոյեմբերի 13-14-ը կայանալիք տարածաշրջանային գագաթնաժողովի շրջանակներում:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը երեկ այցելել է Կուրիլներ, ինչը Ռուսաստանի ղեկավարի` երբեւէ կայացրած առաջին այցն է այդ վիճելի կղզիներ: ճապոնիան այս այցի կապակցությամբ արտահայտել էր իր դժգոհությունը: