Լեհական կառավարական «Տու-154» ինքնաթիռի զոհերից երկուսի աճյուններն արտաշիրիմել են, քանի որ մտավախություն կար, որ դրանք շփոթել են մինչ թաղումը։ Այսօր այդ մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի գլխավոր ռազմական դատախազության ներկայացուցիչ Մարչին Մաքսյանը:
Դատախազությունն ազգականների խնդրանքով չի հայտնում նրանց անունները, սակայն, TVN24 հեռուստաընկերության հողորդմամբ, մարմիններից մեկն աքսորյալ վերջին նախագահ Ռիշարդ Կաչորովսկունն է:
Արտաշիրիմումը տեղի է ունեցել վարշավյան երկու գերեզմանոցներում՝ դատախազի, զինվորական ժանդարմների ու զոհերի ազգականների ներկայությամբ:
Ինչպես սպասվում է, մոտ ապագայում տեղի կունենա ևս մեկ զույգ մարմնի արտաշիրիմում, քանի որ նրանց հետ կապված կասկածներ ևս ծագել են:
Սեպտեմբերին կատարված արտաշիրումումից պարզ է դարձել, որ առնվազն երկու զոհերի մարմինները խառնվել են վթարի հետևանքով:
Կասկածներն այն մասին, որ մարմինները կարող էին շփոթել, լեհ դատախազների մոտ ծագել էր դեռ ամռանը՝ կապված ռուսական հետաքննության տրամադրած նոր նյութերի հետ:
Անցած շաբաթ զինվորական դատախազությունը խոստացել էր անցկացնել աղետի զոհերի ևս 4 մարմինների արտաշիրիմում:
«Տու-154»-ը վթարվել էր Սմոլենսկում՝ 2010 թ. ապրիլի 10-ին: Բացի Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկուց ու նրա կնոջից, աղետին զոհ էր գնացել 94 մարդ:











































