Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն հերքել է իր առողջական վիճակի վատթարացման հետ կապված լուրերը «Ֆիդել Կաստրոն հոգեվարք է ապրում» վերտառությամբ հոդվածով:
«Ես անգամ չեմ հիշում, թե ինչ է գլխացավը»,- հայտարարել է 86-ամյա քաղաքական գործիչը Կուբայի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի պաշտոնական Granma թերթում:
«Որպես ապացույց, որ դա սուտ է, ես հոդվածին կից ներկայացնում եմ լուսանկար»,- ավելացրել է Կաստրոն:
Հիշեցնենք, որ Կաստրոյի մի քանի ամիս տևած լռությունից հետո լուրեր էին տարածվել, թե նա մահացել է կամ ծանր վիճակում է:









































